19 03 2020

Գետնին նետված դիմակներ՝ օդանավակայանի կայանատեղիում

Գետնին նետված դիմակներ՝ օդանավակայանի կայանատեղիում

Հորդորում ենք պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը։ Այս մասին  հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը։

«Հարգելի քաղաքացիներ, սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ