19 03 2020

Որոշ ընկերություններ արագ վարկերի ակտիվ գովազդ են անում, սակայն նրանք չունեն արտոնագիր

Որոշ ընկերություններ արագ վարկերի ակտիվ գովազդ են անում, սակայն նրանք չունեն արտոնագիր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ  տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով' հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում' արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ:

Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը' «Varker СС»/հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/, «MASTER CREDIT»/հեռ. 094-17-73-40/, «CREDIT INFO, Good lnfo»/հեռ. 094-64-01-40/, «Varker 1 JAMUM»/հեռ. 077-18-85-78/, «Gold Kredit Kapital»/հեռ. 098-84-77-07/, «Արագ գումար»/հեռ. 093-318-383/,  «Shtap Gumar Varker»/հեռ. 094-81-85-78, 099 8185 78/, «Varkayin.am»/հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/, «varkam.am»/հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/, «arag gumar»/հեռ.093-31-83-83/, «Shtap Gumar»/հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/, «Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/, «Արագ վարկեր»/հեռ. 093-31-12-31/, «Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,, «Վարկերի տրամադրում», /հեռ. 093-60-22-73/, «Varker»/հեռ. 077-09-00-04/, «Varker CC»/հեռ. 077-09-22-94 , «Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am»/ հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/, «Գումար Մեկ Օրում»/ հեռ. 077-74-64-47/, «Shtap Gumari Tramadrum»/ հեռ. 098-730-771, 096-730-771/,«Տրամադրում»/ հեռ. 077-09-22-94/, «Գումար առանց գրավի»/ հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:

Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ