06  03  2020

Գյումրիում ծեծված երեխան ունի գլխի, դեմքի, կրծքավանդակի լուրջ վնասվածքներ․ Նիկոլայ Դալլաքյան



«Երեխան ընդունվել է ծանր՝ անգիտակից վիճակում: Եղել է կասկած, որ ներքին արյունահոսություն կա և այլ ներքին օրգանների վնասում, սակայն աղիքի մասնահատման կամ այլ մեծ վնասումներ, որոնք պահանջեին ավելի ծանր, լուրջ քայլեր, փառք Աստծո չեն եղել։ Երեխայի մոտ այսօր գերակշռողը գանգուղեղային տրավման է։ Այս պահին դեռ որևէ կրկնակի միջամտությունների կարիք չենք գտնում: Հենց առաջին վայրկյանից երեխայի մոտ եղել է բազմակի ծանր վնասվածքներ, որոնք ինչ խոսք հանդիսանում են լուրջ վնասվածքներ և հիմա իր գանգուղեղային տրավման ևս բավականին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ