29 02 2020

ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ