29 02 2020

Վրաստանը դեպի Երևան 2 չվերթ է չեղարկել

Վրաստանը դեպի Երևան 2 չվերթ է չեղարկել

Վրաստանը փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին դեպի Երևան նախատեսված 2 չվերթ է չեղարկել: Այս մասին տեղեկանում ենք Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կայքից: Այսօր Թբիլիսիից Երևան նույն ժամին պետք է թռիչք կատարեին Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների ինքնաթիռները, սակայն երկու չվերթներն էլ չեղարկվել են: Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,- ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ