28  02  2020

Կարողությունների և ռեսուրսների առումով մենք խորը անջրպետ ունենք. Էմին Երիցյան



Մենք գտնվում ենք ծուռ հայելիների աշխարհում: Այս մասին այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդեսին և հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ապա շարունակեց. «Պատասխանատվության, կարողությունների և ռեսուրսների առումով մենք ունենք խորը անջրպետ: Ժամանակակից ժողովրդավարությունը ոչ միայն հորիզոնական տարանջատումն է իշխանությունների , այլ նաև ուղղահայաց տարանջատումը, և մենք բոլորս ապրելով կոնկրետ  համայնքում, վճարում ենք հարկեր, և այդ հարկերի ընդամենը երկու տոկոսն է մնում տեղական իշխանություններին,98 տոկոսը գնում է կենտրոնական իշխանություններին: Այդ երկու տոկոս ասելով հասկանում ենք Հայաստանի բոլոր 502 համայնքները՝ ներառյալ Երևան քաղաքը: Այս անարդար ռեսուրսների բաշխվածությունը նաև իր հետևից բերում է պատասխանատվության ոչ համարժեք բաշխվածության»:

Իրավաբան Նարինե Ալեքսանյանն էլ նշեց, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող տարաբնույթ օրենքներով սահմանված է մոտ 300 լիազորություն, որոնք, ըստ էության, չեն արատահայտում համայնքի բնակիչների կոնկրետ հանրային ծառայությունը ստանալու ակնկալիքները և հանրային իշխանության կողմից մատուցվելիք ծառայությունների հիմնական բնույթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ