28 02 2020

Երևանում պայթեցրել են դատախազի Mercedes-ի դիմապակին. Shamshyan.com

Երևանում պայթեցրել են դատախազի Mercedes-ի դիմապակին. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դատախազության դատախազ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ