27  02  2020

Արդյո՞ք այլ համայնքում հաշվառված անձը կարող է քվեարկել մեկ այլ տեղամասից

Արդյո՞ք այլ համայնքում հաշվառված անձը կարող է քվեարկել մեկ այլ տեղամասից

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք:

Հ.Գ.Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ