26  02  2020

Էջմիածնի քաղաքապետը հաստատում է՝ ադամանդե քարերով մատանիներ են գնել

Էջմիածնի քաղաքապետը հաստատում է՝ ադամանդե քարերով մատանիներ են գնել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված լուրին առ այն, որ Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ։

Ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)

Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:

- Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:

- Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:

Բարի օր եմ մաղթում բոլորիդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ