25  02  2020

Որևէ միջոցառում ամբողջությամբ 100 տոկոսով չի կարելի ապահովագրել. Լուսինե Բադալյանը՝ կորոնավիրուսի մասին



Կորոնավիրուսի հետ կապված քննարկումներն այնքան ինտենսիվ են գնում, և լուծումներն էլ կան, որ խուճապի մատնվելու բացարձակ անհրաժեշտություն չկա: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ վիրուսի հայտնաբերման դեպքեր արդեն գրանցվել են նաև Իտալիայում, որտեղ հատկապես վերջին շրջանում էժան ավիատոմսի շնորհիվ ՀՀ քաղաքացիները շատ են այցելում, պատգամավորը նշեց.

«Հենց այսօրվանից արդեն Իտալիայից Հայաստան եկող բոլոր քաղաքացիները հատուկ քննություն են անցնում նոր մտնում երկիր: Եվ ոչ միայն Իտալիայից, այլ նաև մնացած բոլոր երկրներից, որտեղ կորոնավիրուսի թեկուզ մեկ դեպք է արձնագարվել, ապա այնտեղից Հայաստանի սահմանը հատող ցանկացած մարդ քննություն է անցնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ