24  02  2020

Գործարկվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի

Գործարկվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում փետրվարի 24-ին տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ: Այս մասի տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Այն հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում:

Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն:

Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ cec@elections.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ