20 02 2020

Ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը երրորդն է

Ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը երրորդն է

Բոննի փոխարկման միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2019» զեկույցը, որում այս տարի ներառվել է 154 երկիր. Հայաստանը 3-րդ տեղում է:

Առաջին տասնյակում ներառվել են, համապատասխանաբար, Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Կորեայի Հանրապետությունը, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: Ըստ հետազոտողների` այդ պետությունները «բանակին տրամադրում են առավել շատ ռեսուրսներ՝ հասարակական այլ ոլորտների համեմատ»: 2018 թվականի զեկույցում բոլոր այս երկրները, բացի Ադրբեջանից, ներառված են եղել տասնյակում:

Զեկույցում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին Հարավային Կովկասում ռազմականացումը շարունակում է պահպանվել չափազանց բարձր մակարդակի վրա:

«ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են զինվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում շարունակական լարվածությունը: Սա հատկապես վերաբերում է բալթյան և արևելաեվրոպական երկրներին, որոնք 2018-2019 թվականներին նախաձեռնել են զգալի ծավալով սպառազինման երկարաժամկետ ծրագրեր»,- գրում են փորձագետները:

Զեկույցը կազմվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Բոննի փոխարկման միջազգային կենտրոնի ունեցած տվյալների հիման վրա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ