20 02 2020

50 մլն դրամ կտրամադրվի տարվա լավագույն մարզիկներին. Արայիկ Հարությունյան



50 մլն դրամ կտրամադրվի տարվա «Լավագույն մարզիկ» մրցույթում 10 հաղթողներին պարգևատրելու համար: Այս մասին փետրվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան:

«Մրցույթն անցկացվել է նախորդ տարի: Հաղթողների համար նախկինում, ըստ էության, խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որ 10 լավագույն մարզիկներին խրախուսենք՝ յուրաքանչյուրին 5 մլն-ով: Սա շատ հստակ ուղերձ է ոլորտին, հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին և խրախուսում է այն ջանքերը, որոնք մարզիկները ներդնում են տարվա ընթացքում արդյունքների հասնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ