19 02 2020

Ձնահոսքի տակ մնացած զինծառայողների ծնողներին պետական պարգևներ են հանձնել

Ձնահոսքի տակ մնացած զինծառայողների ծնողներին պետական պարգևներ են հանձնել

4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգեւի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի եւ շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Այս մասին հայտնում են նախագահականի լրատվության ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարը ցավակցության եւ զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետեւանքով մահացած զինծառայողների հարազատներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ