18 02 2020

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2020 թ. ուսումնական տարին

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2020 թ. ուսումնական տարին

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն` փետրվարի 17-ին զինված ուժերում մեկնարկել է 2020 թ. ուսումնական տարին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ՝ միտված մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ զինծառայողների մարտունակության, մարտավարական մասնագիտական տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ