18 02 2020

Երեխայի վաճառքի դեպք է բացահայտվել



Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և բնակարանային գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ