18  02  2020

Հրաժարական չեմ տալու. Արտակ Դավթյան



Փետրվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Կլինեն կադրային փոփոխություններ, որի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկություն: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել: Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում և ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ քրեական ենթամշակույթի դրսևորումներ բանակում՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ինչ-որ մենք պատկերացնում ենք, որոշ էլեմենտներ, իհարկե, բանակում կան, ինչպես հասարակության մեջ: Չի կարող հասարակության մեջ որևէ բան լինել, իսկ բանակում՝ ոչ»:

Տեսանյութը՝ շուտով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ