18  02  2020

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը



ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում:

Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։

Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անց են կացվել տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։ Ծրագրի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ