17  02  2020

Շուշիում այծյամ է հայտնաբերվել

Շուշիում այծյամ է հայտնաբերվել

ԱԻՊԾ Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Շուշի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ