14 02 2020

Մեզ չորքոտանու տեղ են դրել, շրջապատում «ոչ»-ի շարժում եմ ձևավորելու․ քաղաքացու խոսք



«Մեզ չորքոտանու տեղ են դրել։ Ավելորդ փող ունե՞ն, որ մեկ հոգու համարն հանրաքվե են անում, որը, իմ կարծիքով, վատ բան չի արել։ Ես խիստ վրդովված եմ էս ամենից, «ոչ» եմ ասելու, եթե «ոչ»-ի բևեռ չձևավորեն, ես իմ շրջապատում եմ ձևավորելու։ Առաջին հերթին պետք է ժողովրդին բացատրվի, թե ինչ նպատակ է հետապնդում սա»,- փողոցում հարցման ժամանակ Yerevan.Today-ին ասաց քաղաքացիներից մեկը։ «Մեղք ենք, կրակն ենք ընկել մի մարդու ձեռքին։ Իշխանություն է ընկել ձեռքը, քանդում է, մի երեխայի նման, որի ձեռքը խաղալիք է ընկնում ու սկսում է քանդել»,- ասաց քաղաքացին և հավելեց, որ կատարվողը նմանեցնում է 90-ականների սկզբի իրավիճակի հետ, երբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը․ «Լևոնականները որ եկան, ինչքան կեղտ կար, եղավ ջրի երես։ Ինձ էլ 93 թվականին հանեցին գործից, ասացին՝ դուք լավ աշխատըող եք, բայց մեր մարդը չեք։ Նույն սև-սպիտակը չէ՞»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ