13  02  2020

Սպայական անձնակազմում կան այնպիսիք, որոնք իրավունք չունեն լինել սպա․ ԱԺ պատգամավոր



«Բանակում սպանությունների քանակը չպետք է թվերով հաշվենք և ասենք, որ խնդիր կա։ Յուրաքանչյուր նման դեպք արդեն իսկ  ողբերգություն է և չպետք է սպասենք, որ  թվերը շատանան, նոր մտածենք դրա մասին, որովհետև տարի կա քիչ է լինում, տարի կա շատ է լինում սա չպետք է որպես դրոշակ օգտագործվի ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծելու համար։ Բանակը մեր բոլորինս է և պետք է բանակի խնդիրներով բոլորս զբաղվենք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին 40 օրվա մեջ բանակում 10 սպանության և ինքնասպանության դեպքերին։

Պատգամավորը նշեց, որ բանակում սպանությունների և ինքասպանությունների պատճառները բազմազան են՝ անձնական, սոցիալական, կազմակերպչական․ «Պետք է յուրաքանչյուր դեպք այնքան խորությամբ ուսումնասիրվի, որ կարողանանք հասկանալ, թե որտեղից են գալիս դրանց իրական պատճառները։ Պետք  սոցիալական, հոգեբանական բոլոր հնարավոր լծակներով ճիշտ աշխատանք տարվի, որ այս միտումը չշարունակվի»։

Սիմոնյանի խոսքով, նման դեպքերում պատասխանատուն միանշանակ ՊՆ-ն է, սակայն չպետք է ամբողջությամբ այս պատասխանատվությունը ՊՆ-ի վրա բարդել․ «ՊՆ-ն պետք է տիրապետի իրավիճակին և եթե լարումներ կան զինվորների միջև հոգեբանական խնդիրներ կան, շուտ բացահայտվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ