12 02 2020

Նորակոչիկները երդվել են

Նորակոչիկները երդվել են

1-ին զորամիավորման հրետանային զորամասերից մեկում տեղի է ունեցել զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորամասի հրամանատարը պատվոգրեր է հանձնել երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագրի ուսուցման շրջանակներում բարձր առաջադիմություն ցուցաբերած նորակոչիկներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ