12 02 2020

Դավիթ Տոնոյանը՝ «էլիտար զորամասի» և զինվորի մահվան դեպքի մասին

Դավիթ Տոնոյանը՝ «էլիտար զորամասի» և զինվորի մահվան դեպքի մասին

ԼՀԿ-ական պատգամավոր Հարություն Բաբայանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ Դավիթ Տոնոյանին հարցրեց «էլիտար զորամասի» մասին, արդյո՞ք այդ զորամասում սպայական կազմը պատժվե՞ց և զինվորների մեջ եղած այդ «էլիտար» խումբը ցրվե՞ց։

ՊՆ Դավիթ Տոնոյանը պատգամավորին պատասխանեց․ «Էլիտար զորամաս գոյություն չունի, դա լրատվական միջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածված անվանում է։ Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու էին կարգապահական պատասխանատվություն կրելու հետ կապված, Արցախի պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք որ ունեն պատասխանատվություն, նախաքննության ընթացքում իրենց պատասխանատվությունը կորոշվի՝ կամ ձերբակալվում են կամ կալանավորվում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ