11 02 2020

2020-ի հունվարին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող․ Razm.info

2020-ի հունվարին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող․ Razm.info

2020 թվականի հունվարի 1-ից 31-ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

«Դատախազության պատասխանում, մասնավորապես, ասված է.

«Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի հունվարի 1–ից 31–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի 7 դեպք, ինչի հետևանքով վիրավորվել են ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ 6 զինծառայողներ»։

Նրանցից երկուսը, ՀՀ ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրությունների համաձայն, վիրավորվել են Տավուշում, հունվարի 11–ին և հունվարի 15-ին (1,2), դիպուկահարի կրակոցից։

ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին»,- գրում է կայքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ