10  02  2020

Քաղաքապետարանն ու գործադուլ հայտարարած վարորդները ընդհանուր հայտարարի են եկել

Քաղաքապետարանն ու գործադուլ հայտարարած վարորդները ընդհանուր հայտարարի են եկել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է։

«Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ