08 02 2020

Երջանկության ինդեքսում ո՞ր հորիզոնականում է գտնվում Հայաստանը



«Երջանկության ինդեքսը հաշվարկվել է մեկ հարցի միջոցով՝ ընդհանուր առմամբ դուք ձեզ համարո՞ւմ եք՝ շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ, ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ: Հայաստանը այստեղ գտնվում է 7-րդ հորիզոնականում: Շատ երջանիկ նշել են հարցվողների 13 տոկոսը, երջանիկ՝ 60 տոկոսը, ոչ երջանիկ, ոչ դժբախտ՝ 23 տոկոսը, դժբախտ՝ 2 տոկոսը, շատ դժբախտ՝ 1 տոկոսը: Աշխարհի ամենաերջանիկ երկրների թոփ 5-ի մեջ են Կոլումբիան, Ինդոնեզիան, Էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները, իսկ ոչ երջանիկներն են Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Հոնկոնգը»,- փետրվարի 8-ին մամուլի սուլիսի ժամանակ ասաց «GALLUP Internationalassociation»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ