05 02 2020

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 66 մարդ

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 66 մարդ

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 66 մարդ։ Համաձայն վիրուսի վերաբերյալ պաշտոնական կայքի տեղեկատվության, նախորդ օրը մահացածների թիվը 427 էր, փետրվարի 5-ին, արդեն, 493։Աճել է նաև բուժվածների թիվը՝ 669-ից հասնելով 910-ի։ Վիրուսի տարածվածությունը ևս աճել է՝ հասնելով 24 551-ի։ Նրանցից 24 338-ը Չինաստանում են, մեկական՝ Շրի Լանկայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Նեպալում, երկուական՝ Մեծ Բրիտանիայում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Իտալիայում, 3-ը՝ Հնդկաստանում, 4 մարդ՝ Կանադայում, 5 մարդ՝ ԱՄԷ-ում, 6-ը՝ Ֆրանսիայում, 8-ը՝ Վիետնամում։ Թայվանում և ԱՄՆ-ում վիրուսով վարակված 10 մարդ կա, Գերմանիայում՝ 12, Ավստրալիայում՝ 13, Հարավային Կորեայում՝ 16, Հոնգ Կոնգում՝ 18, Ճապոնիայում՝ 22, Սինգապուրում՝ 24 և Թաիլանդում՝ 25։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ