01 02 2020

Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները հեռացրել են դպրոցի ցուցատախտակից

Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները հեռացրել են դպրոցի ցուցատախտակից

Երևանի հ.195 ավագ դպրոցում Արցախի հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները: 

Այդ մասին գրառում է արել ՀՀԿ-ական Գեղամ Պետրոսյանը, որը Էդուարդ Շարմազանովի օգնականն էր։ «Չէ, իրոք դուք բարոյական ու մարդկային բոլոր որակներից զուրկ աբիժնիկ ու զզվելի եք։ Սա Երևանի 195 դպրոցն է, որտեղ եղել են Արցախի բոլոր հերոսների նկարները։ Հիմա այստեղից հանել են 3 հերոսի նկար։ Համոզված եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե ում նկարները չկան։ Հերիք չի պատմություն եք կեղծում, քլունգն առել ու քանդում եք Հայ եկեղեցու, հայկականության ու հայ գենի հետ կապված ամեն ինչ։ Սրա մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանություններն են ու գերագույն գլխավոր դասալիքը։ Էլի եմ ասում՝ բացվելու է լույս ու ձեր տգիտությանն ու աբիժնիկության վերջը գալու է։ Արցախի հորոսների անունները ոսկե տառերով արդեն իսկ գրվել է Հայոց պատմության փառապանծ հաղթանակներ բաժնում։ Ժամանակին էլ՝ շուրջ 70 տարի, Նժդեհն էլ էր արգելված... Նողկալի եք, պարոնա՛յք…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ