31 01 2020

Գյումրի մեկնող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով վայրէջք է կատարել Երևանում

Գյումրի մեկնող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով վայրէջք է կատարել Երևանում

«Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա - Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ