29 01 2020

100-ից ավելի ուղևորներ ընդամենը 80 րոպե ժամանակ ունեին, որ Check-in լինեին. Գուրգեն Ղազարյան

100-ից ավելի ուղևորներ ընդամենը 80 րոպե ժամանակ ունեին, որ Check-in լինեին. Գուրգեն Ղազարյան

Ես երեկ եղել եմ Երևան-Միլան օդանավում որպես ուղևոր, որը մեկնում էր Բերգամոյի օդանավակայանից Երևան. Իտալիայի ժամանակով ժամը 6-ին պետք է մեկնեինք, check-in-ը սկսվեց թռիչքից ընդամենը 2 ժամ առաջ, մինչդեռ 100-ից ավելի ուղևորների սպասարկում էր միայն մեկ պատուհան: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշել է Passenger.am-ի ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյանը՝ մեկնաբանելով Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրները:

«Անկազմակերպ մի վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի: 2 ժամը 120 րոպե է, իսկ Gate-ը փակվում է  40 րոպե առաջ, այսինքն ուղևորն ունեցել է ընդամենը 80 րոպե, որ Check-in լինի, ինչն անհնար է ուղղակի:

Արդեն այդ ժամանակ երևում էր, որ այս թռիչքը դատապարտված է ունենալ լուրջ խնդիրներ և այդպես էլ եղավ: Ես անձամբ հասցրեցի մուտք գործել օդանավ և երբ օդանավում էինք, պարզվեց, որ մոտ 40 ուղևոր չի կարողացել մուտք գործել օդանավ: Կային ուղևորներ, որոնք օդանավակայան էին եկել թռիչքից 4 ժամ առաջ, երկու ժամ սպասել էին, հերթ էին կանգնել, բայց Check-in-ի ժամանակ չէին կարողացել հասցնել»,-ասաց նա:

Գուրգեն Ղազարյանը հավելեց, որ հիմա ունենք մի վիճակ, երբ մեր հայրենակիցներից շատերն այլ ավիաընկերությունների օդանավերով տեղափոխվել են Հայաստան, ոմանք դեռ չեն էլ տեղափոխվել. «Այս խնդիրը միայն կոնկրետ այս թռիչքի մասին չէ: Մենք գիտակցում ենք, որ նոր ընկերություն է, որ մտել է հայկական շուկա: Այս խնդիրները պետք է ունենան ֆունդամենտալ լուծումներ:

Մեկ այլ խնդիր է այն, որ Երևանից Միլան թռիչքի ժամանակ մարդիկ գնել էին ուղեբեռ, բայց ծրագիրը դա ցույց չէր տալիս: Մենք ունենք բողոքներ, որ մարդիկ գնել են տոմս, սակայն «Զվարթնոցում» ասել են դուք պետք է վճարեք հավելյալ 55 եվրո»:

Հիշեցնենք, որ Ryanair  -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ