27 01 2020

Ատելության հրահրում՝ իմքայլականի կողմից

Ատելության հրահրում՝ իմքայլականի կողմից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի գրառման հետ։ Նշենք, որ վերջինս ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

«Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։ Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։ Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։ Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»,- նշել է ՄԻՊ-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ