25  01  2020

10 փաստ Նիկոլ Փաշինյանից, որոնք անհնար է կարդալ առանց հումորի

10 փաստ Նիկոլ Փաշինյանից, որոնք անհնար է կարդալ առանց հումորի

Նիկոլ Փաշինյանը 100 փաստ է ներառել հերթական հաշվետվության մեջ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այդ 100 փաստի մի մասը կայացած իրողություններ են, մի մասը իրականությունից հեռու են, մի մասը նախորդների կատարածի արդյունքն է, մի մասը որևէ կապ չունի կառավարության հետ։ Մի քանի դեպքերում էլ մեկ փաստը ներկայացվում է մի քանի կետում։ Օրինակ՝ Աղետի գոտու վերականգնումը կամ հարկային արտոնությունների տրամադրումը կամ, ասենք, զբոսաշրջությունը։ Բայց կան նաև փաստեր, որոնք անհնար է կարդալ առանց հեգնանքի ու սրամտության։

Ծանոթանանք բազմաթիվներից ընդամենը 10-ին․

  • Հայաստանի Բարձրագույհ որակավորման կոմիտեն հաստատել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուկան գիտական աստիճան (Սա գործընթաց է, որը որևէ կապ չունի կառավարության հետ)։
  • 2019թ․ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարան է այցելել 1 մլն 230 հազար այցելու։
  • ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր։ (Այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերը կամ ազդեցությունը եղել է 0)։
  • Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան աճել է (2019թ․ հավաքվել է ամենացածր թիվը վերջին 14 տարում՝ 9 856 100 դոլար)։
  • Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները (Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը երբեք այսքան չի աշխատել պետական կառավարման համակարգում)։
  • Վարչապետի ամանորյան ուղերձը հրապարակվեց ուղիղ եթերում։
  • ՀՀ վարչապետի Լոս անջելեսյան հանրահավաքին մասնակցել է 20 հազար մարդ։
  • Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը ՔԿ հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։ (Այս փաստը ճիշտ կլիներ այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը նշեր, որ դա տեղի է ունեցել 2000 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից)։
  • Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ (Այն գնահատվում է մինչ այս տեղի ունեցած ամենաանճաշակ միջոցառումը՝ անհասկանալի մրցանակով և մրցանակակրի անհասկանալի ընտրությամբ։ Այդ միջոցառումը նշանավորվեց նրանով, որ առաջին անգամ բեմ բարձրացավ քաղաքացի, որը Հայաստանի ու Արցախի ղեկավարների առաջ Արցախը հայտարարեց Հայաստանի մարզ։ Ի դեպ, մրցանակակիրների մեծ մասը անձնական գործն ու բիզնեսը սկսել և ծավալել է դեռ մինչև իշխանափոխությունը)։
  • Դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ։
  • ՀՀ մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխաներ ամանորյա շրջայցով բերվել են Երևան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ