24  01  2020

Գյումրու մաքսատունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի

Գյումրու մաքսատունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի

Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ն: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ