24  01  2020

Մեզ համար բանաձևը պարզ է․ Փոխվարչապետն ասաց, թե որն է առաջընթացի շարժիչ ուժը



Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող, իր ժողովրդի բարեկեցությունը և երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով: Այս մասին հունվարի 24-ին COBRAIN ծրագրի մեկնարկային գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր են նաև համալսարանների՝ որպես գիտահետազոտական և կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ