24  01  2020

Պետական կառավարման համակարգում միջինից ցածր որակ ունենք․ Միքայել Մելքումյան



«Գյուղոլորտում ոչ միայն այս տարի, նախորդ տարի էլ ենք ունեցել անկում, մասամբ այն, ինչ-որ իշխանությունն ասում է, պայմանավորված է գյուղոլորտի վիճակագրության հստակեցմամբ, այսինքն հավելագրված  ցուցանիշներ են նախկինում։ Գյուղատնտեսական ոլորտը այսօրվա իր պայմաններով և տեխնիկական և պաշտպանական և ապահովագրական շատ բարդ ռիսկային ոլորտ է տնտեսության իրական հատվածի մյուս ճյուղերի համեմատ»,- Yereven.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով գյուղոլոտրում շուրջ 5 տոկոս տնտեսական անկման ցուցանիշին։

Պատգամավորը նշեց, որ գյուղոլորտում անկումը պայմանավորված է նրանով, որ պետությունն արդյունավետ աջակցողական քաղաքականության ծավալները շատ քիչ են։

Մելքումյանի հետ զրուցել ենք նաև սպանդանոցների շուրջ ստեղծված բողոքի ալիքի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ