19 01 2020

Գեորգի Կուտոյանը փայլել է իր մասնագիտությամբ․ Տարոն Մարգարյան



Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի անձին, նշեց, որ նա շատ լավ մարդ էր և փայլլել է իր մասնագիտությամբ։

«Ցավ եմ ապրում և ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին, մեզ բոլորիս։ Աշխատանքային շփում եմ ունեցել, վերջին շրջանում չեմ շփվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ տեղի է ունենում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ