16 01 2020

Սաղ օրը նստում ձեզ-ձեզ որոշումներ եք կայացնում. Ֆերմերը՝ ՍԱՊԾ պետին



Հունվարի 16-ին կառավարության դիմաց էին հավաքվել ֆերմերները: Բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց ՍԱՊԾ պետին ասելով. «Վարչապետը, ում համար սաղ ժողովուրդը ոտիա հելել իրա համար ինչ ասես արելա, սաղ օրը նստում ձեզ-ձեզ որոշումներ եք կայացնում՝ ծննդատներն եք փակում, վարչապետը կանգնած ժողովրդի առաջ սաղ օրն ասում էր մենք ժողովրդի համար ենք մտածում: Հիմա ասումա մարդիկ նստում են բազմոցին, մի հատ չի էլ մտածում, որ էս մարդիկ զոռով կարողանում են իրենց պահեն, մեկն էլ Ալիևի կնգան ա ստեղ հրավիրում կոֆե խմելու: Էդ վարչապետը չի հասկանում էդքան բան»,- ասաց ֆերմերներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ