15  01  2020

Պայթյուն հրդհի բռնկմամբ` «Ջերմուկ Գրուպ» գործարանում

Պայթյուն հրդհի բռնկմամբ` «Ջերմուկ Գրուպ» գործարանում

Հունվարի 15-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ . տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պայթյունից վնասվել են մեկ դուռ և պատուհանի մոտ 6 քմ հատված, այրվել՝ երկու աթոռ, տանիքի փայտյա կառուցատարրեր (մոտ 0.5 քմ ), 0.6 մ ռետինե խողովակ և ձմեռային հագուստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ