14 01 2020

Բողոքի ակցիա՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ

Բողոքի ակցիա՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ

Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ վարորդները բողոքի ակցիա իրականացրեցին։

 Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հանդիպեց վարորդների հետ՝ նրանց խոստանալով, որ կգրանցվեն բոլոր ավտոմեքենաների պետհամարանիշները, և վարորդներն առավոտյան ըստ այդ պահին եղած հերթի կսպասարկվեն: Բանակցությունից հետո հարակից ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց ավտոմեքենաները հանվեցին։

«Ծրագիր կա, որը մի ընթացք չէր աշխատում, հիմա ՃՈ-ն ստուգում է այդ ծրագրով ՀՀ նոր ներմուծված տրանսպորտային միջոցների թղթաբանությունն իրոք նորմա՞լ է, թե՞ ոչ, նոր գործարք են կատարում։ Հիմա այդ ծրագիրը չի աշխատել եւ այդ պատճառով նման հերթ է գոյացել։ Եկեք դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է»,- դժգոհող վարորդներին ասաց ՃՈ պետը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ