14 01 2020

Սոցապ նախարարության մասին բացասական հոդվածները գերակշռում են

Սոցապ նախարարության մասին բացասական հոդվածները գերակշռում են

2020 թ-ի հունվարի 1-ից 10- ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 74 հոդված, որոնցից 10-ը եղել է բացասական, 3՝ը դրական, 61-ը՝ չեզոք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

Ըստ լրատվականների, Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է, մասնագետների աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին:

Այս լուրը բացասական է ընդունվել թե՛ մանկապարտեզի աշխատակիցների, թե՛ ծնողների կողմից։ Ծնողներն արդեն դիմել են քաղաքապետարան, նույնն անելու են նաև աշխատակիցները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ծնողներին ասել են, որ անցնում են ներառական կրթության, կառավարությունը չի կարող առանձին գումար տրամադրել:

Հրապարակումների համաձայն, 2019 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանի պետական գերատեսչությունների շարքում ընթացիկ և կապիտալ ծախսերում առավելապես թերացել են չորս նախարարություններ՝ Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։

Հայտարարվեց, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդի համար սահմանվել է 300.000 դրամ սոցվճար։ Արթուր Դանիելյանն այդ որոշման հետ կապված գրել է. «Հայաստանում վերջին երկու տարում երկու տարբեր սոցապ նախարարներ կտրուկ ավելացրել են առաջին և երկրորդ երեխաների ծնվելու նպաստները: Մանե «դեմ եմ-դեմ չեմ» Թանդիլյանը 50 հազարից սարքեց 150 հազար դրամ, մտածելով, որ դա իրեն հետ կբերի քաղաքական դիակի կարգավիճակից, իսկ Զարուհի «առանց Սորոսի մենք բոլորս կորած ենք» Բաթոյանը դա անում է հիմա, 150-ից 300 հազար սարքելով, իր և իր թայֆի ապազգային կերպարների մաքրազերծման նպատակով: Ուրիշ որևէ նպատակ չկա, որովհետև չի կարող լինել: Այդ նպաստները չեն կարող ծնելիություն բարձրացնել»:

300.000 դրամ սոցվճարի մասին լուրը նաև դրական արձագանքներ է ստացել թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ