14  01  2020

Հաշտարարի գրասենյակ դիմող հաճախորդների շրջանակը կընդլայնվի



«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով հաշտարարի գրասենյակ կկարողանան դիմել նաև իրավաբանական անձից: Այս մասին հունվորի 14-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հարցի հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանը:

«Նախագծով ընդլայնվում է հաճախորդների շրջանակը:  Գործող օրենքով հաշտարարի  գրասենյակին իրենց պահանջներով կարող են դիմել ֆիզիկական անձիք, ընդ որում նրանք, ովքեր օգտվում են ֆինանսական ծառայություններից: Առաջարկվում է, որ այսուհետ կարողանան դիմել ոչ միայն  ֆիզիկական անձիք, այլ նաև անհատ ձեռնարկատերեր հանդիսացող ֆիզիկական անձիք,  և իրավաբանական անձիք»,- նշեց Արկադի Խաչատրյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ