13  01  2020

7 օրում 114 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում 114 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում հունվարի 6-ից 12-ը գրանցվել է 240 դեպք, որից  114-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 106 կենցաղային կանչ, 81 հրդեհի ահազանգ, 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 19 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ