10 01 2020

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն ամփոփել է 2019-ի գործունեությունը

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն ամփոփել է 2019-ի գործունեությունը

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք ամփոփում ենք 2019-ին ծավալած գործունեությունը եւ սկսում նոր աշխատանքային տարին.

Անցնող 2019 թվականը նշանակալից տարի էր «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպություն համար, քանի որ փետրվարին հիմնադրվեց մեր կազմակերպությունը, եւ այն ակտիվ աշխատանքային ժամանակաշրջան էր մեր կազմակերպության համար։

1. Գործունեության տասնմեկ ամսվա ընթացքում, ի թիվս մեր ամենօրյա աշխատանքի, մենք՝

• Հրապարկել ենք խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերին նվիրված լայնածավալ զեկույց, որը նվիրված էր մեր երկրում խոսքի ազատության խնդիրներին, ատելության խոսքի դեմ պայքարին։

• Հրապարակել ենք նաեւ իրավական վերլուծություններ նվիրված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, անցումային արդարադատության, վեթինիգի, Սահմանադրական դատարանի դատավորների, այսպես կոչված, «վաղ կենսաթոշակի» նախագծի վերաբերյալ։

2. Մեզ համար տարին հագեցած էր նաեւ մեր ակտիվ եւ փայլուն երիտասարդների ու ուսանողների հետ համագործակցության ծրագրերով, ինչը համարում ենք մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը եւ ինչի արդյունքում մեր կազմակերպությունը՝

• Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցեց ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում։

• Մենք կարողացանք նաեւ մեր աջակցությունը ցուցաբերել եվրոպական ամենամեծ ուսանողական շարժման հայաստանյան ներկայացուցչության՝ «ELSA Armenia»-ի կողմից կազմակերպված դատախաղին։

3. Մեր կազմակերպության հիմնադրման հենց սկզբից, մեր հիմնական առաքելություն է եղել կրթական ծրագրերի իրականացումը եւ կրթության միջոցով մի շարք խնդիրների հաղթահարումը։ Այս առաքելությանը հավատարիմ մնալով՝ մենք՝

• «Լույս» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցինք դասընթացներ նվիրված խոսքի ազատության, վարկային պարտավորությունների, աշխատանքային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրներին։

• Արցախում հանդես եկանք դասախոսություններով՝ նվիրված կեղծ լուրերի դեմ պայքարին եւ Արցախի ընտրական օրենսդրության առանձնահատկություններին։

Լիահույս ենք, որ այս տարին «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համար լինելու է ավելի շատ ծրագրերի և նախաձեռնությունների տարի: Շուտով ձեր դատին կներկայացնենք դրանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ