10 01 2020

Լոռու և Տավուշի մարզերում հրդեհներ են բռնկվել

Լոռու և Տավուշի մարզերում հրդեհներ են բռնկվել

Հունվարի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես`

Լոռու մարզի  Գուգարք գյուղում՝ 400 քմ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 1 հա, Ոսկեվան գյուղում՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ