10  01  2020

Ադրբեջանցիները ջարդված էջերով կեղծ լուրեր են շրջանառում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները ջարդված էջերով կեղծ լուրեր են շրջանառում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քանի կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։

Ինչևէ, արդեն մի քանի ամիս է,, տարբեր խմբերում, ընկերոջս անունից (ու ոչ միայն նրա) կեղծ լուրեր են շրջանառվում։ Բոլոր տեղերում գրառումը նույն է՝ կոչ փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել։

Ամեն անգամ գրում ենք ադմիններին, փորձում խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածում, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։

Գրառման տակ մեկնաբանություններ թողնելն էլ առանձնապես արդյունավետ չէ։ Սա համալիր լուծում պահանջող խնդիր է։ Երեկվա օրինակը այս խմբում է՝ https://m.facebook.com/groups/613948301957421?view=permalink&id=2986550078030553  ։

Այս օգտատիրոջ պռոֆիլն էլ ջարդված է՝ https://www.facebook.com/profile.php?id=100009590621290  , անձամբ եմ գրել, պատասխանել է ադրբեջանցի, պատասխանը սքրինով կդնեմ ներքևում։

Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ