09 01 2020

«Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ․ պարզաբանում

«Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ․ պարզաբանում

«Դալմա Գարդեն մոլում»  հունվարի 9–ին գրանցված ցնցումների պատճառով հունվարի 10-ին առևտրի կենտրոնը չի աշխատելու։ Ֆեյսբուքյան էջում նշվում է․

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10–ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»,– ասվում է առևտրի կենտրոնի էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ