09 01 2020

Կեղծ ահազանգի պատճառով «Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը

Կեղծ ահազանգի պատճառով «Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը

News.am-ը գրում է․ «Քիչ առաջ խուճապ է տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։ ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, եւ խուճապն անտեղի է։ Նրա խոսքով՝ ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանաել է առեւտրի կենտորն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականութմանը։

Քիչ առաջ սպասվող երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել սեյսմիկ ծառայությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,– ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ