09 01 2020

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Լևոն Հակոբի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր  ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ