09  01  2020

Տոնական օրերին Ոստիկանությունը իրականացրել է ուժեղացված ծառայություն



Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների եւ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն էր։ Նախատոնական օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, ճանապարհային ոստիկանները, ոստիկանության զորքերի ծառայողներն ու քրեական հետախույզները ուժեղացված ծառայության շրջանակներում մարդաշատ վայրերում, առեւտրի կենտրոններում, շուկաներում ու հարակից վայրերում էին։ Հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության պահպանմանը ոստիկանության պարեկապահակետային ծառայողներից զատ, ներգրավված էին նաեւ ոստիկանության զորքերի, կրթահամալիրի եւ այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Հատուկ ծառայություն իրականացրին նաեւ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները։ Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ