09  01  2020

Երկու ՔԿՀ-ում հոգեբանի թափուր հաստիքներ կան

Երկու ՔԿՀ-ում հոգեբանի թափուր հաստիքներ կան

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին:

Մասնավորապես, հոգեբանի մեկ թափուր հաստիք է առկա «Գորիս»  ՔԿՀ-ում և երկու հաստիք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: 

Նշված հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը «Գորիս» ՔԿՀ-ում առկա առաջատար մասնագետի հաստիքի համար (ամսական միանվագ դրամական պարգևատրումով) կազմում է  178 հազար 750 դրամ, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի գլխավոր մասնագետների հաստիքի համար՝ 206 հազար 210 դրամ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին՝ ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060 37 37 55։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ